Թուրքիան ակնկալում է իր քաղաքացիներն Ուկրաինայից տարհանել Ռուսաստանի տարածքով

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու նպատակով միջանցք ստեղծելու հնարավորության վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այսօր կան տարածքներ, որտեղ գործում է կրակի ժամանակավոր դադարեցումը: Մենք ցանկանում ենք, որ կրակի դադարեցման ռեժիմը լինի շարունակական և գործի Ուկրաինայի ողջ տարածքում:

Մենք շարունակում ենք մեր քաղաքացիների տարհանման գործընթացը, ավելի քան 11 հազար քաղաքացիներ են տարհանվել: Բանակցություններ են ընթանում տարհանման նպատակով միջանցքների, այդ թվում և Ռուսաստանի տարածքով, ստեղծման ուղղությամբ: Այսօր Ուկրաինայի տարբեր շրջաններից ակնկալվում է ավտոբուսներով 400 քաղաքացու տարհանում»,- հայտարարել է Չավուշօղլուն: