Իրանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ին տեղի է ունեցել երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդ հզորությամբ։  

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։