130 միլիոն դրամ պարգեւավճարների ամբողջ ֆոնդը կփոխանցվի բուժաշխատողներին. Մարությանն՝ ուղիղ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղիղ եթերով հայտարարել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի ռամսյա պարգեւավճարները կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին: Տեսանյութը եւ տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»:

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներինՍիրելի համաքաղաքացիներ, Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս: Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն:

Gepostet von Hayk Marutyan am Montag, 30. März 2020