Այսօր Դավիթաշենում կգործարկվի էլեկտրաշչակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու:

«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ», -նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: