Վրաստանը կորոնավիրուսի պատճառով մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ:

Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված Է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ:

Այդ մասին իրազեկված են ՉԺՀ-ի ավիաիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված Է հայտարարության մեջ:

Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող Է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ Էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: