2 զոհ, 19 տուժած. ԱԻՆ-ը՝ Երեւանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսի վթարի մասին

2 զոհ, 19 տուժած. ԱԻՆ-ը՝ Երեւանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսի վթարի մասին
2 զոհ, 19 տուժած. ԱԻՆ-ը՝ Երեւանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսի վթարի մասին

ԱԻՆ-ն անդրադարձել է Երեւանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսի վթարին։ Հաղորդագրությունը՝ ստորեւ։

«ՃՏՊ Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: