Հայաստան հիմնադրամը մեկնարկում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին անվճար հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիր

Հայաստան համահայկական հիմնադրամը զինծառայողների կողքին է` մշակելով և իրականացնելով մի շարք ծրագրեր նրանց բնականոն կյանք վերադարձնելու համար:

Հիմնադրամը մեկնարկում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին անվճար հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիր՝ «Այգ» և «Հիլֆմանն» հոգեբանական ծառայությունների կենտրոնների հետ համատեղ:

Նպատակն է հոգեպես աջակցել պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացածներին, ինչպես նաև զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին։

Հայաստան համահայկական հիմնադրամ