Նախագահի դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն որոշել է գործի վարույթը վերսկսել

VLUU L110, M110 / Samsung L110, M110

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել էգործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել և գործի դատաքննությունը նշանակել 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին:

Համապատասխան որոշումները հրապարակված են Սահմանադրական դատարանի կայքի «Աշխատակարգային որոշումներ» բաժնում։