Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Արայիկ Թովմասյանի վարած  ЗИЛ մակնիշի և 27-ամյա Մնացական Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Սիրուն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: