Ես չեմ նախանձում որևէ մեկին, որը պետք է մտնի այդ անցումային կառավարության կազմի մեջ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանին. Ռոբերտ Քոչարյան

«Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի որոշումը Վազգեն Մանուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին», – 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Քոչարյանը նշել է, թե Հայաստանի գործող իշխանությունն այլևս լեգիտիմություն չունի, կարծիք է հայտնել, որ նորմալ ընտրություններ կազմակերպելու համար մեկ տարի ժամանակ է անհրաժեշտ, ողջունել է ընդդիմադիր 16 կուսակցությունների որոշումը:

Ըստ Քոչարյանի՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որը կարող է իրականացնել այդ առաքելությունը:

«Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որը պետք է մտնի այդ անցումային կառավարության կազմի մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին», -ասել է նա։