«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ` 2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը։

Ականազերծման դասընթացին կարող են մասնակցել 28-ից 50 տարեկան տղամարդիկ, իսկ բուժակի դասընթացին` 28-ից 50 տարեկան միջին մասնագիտական, բարձրագույն կամ թերի բարձագույն բժշկական կրթություն ունեցող անձինք։

Երևան քաղաքի և հարակից շրջանների մասնակիցների համար դասընթացներն անցկացվելու են ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում (հասցե՝ ք․ Էջմիածին Մ․ Խորենացի 18)։ Այլ մարզերից 15 և ավելի մասնակիցների դեպքում դասընթացը կիրականացվի տվյալ մարզում։Դասընթացներն անվճար են։ Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և որակավորման հավաստագիր ստացած անձինք կներգրավվեն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում հումանիտար ականազերծման աշխատանքներում։

Մանրամասների համար՝mail: [email protected]☎️Գլխամաս՝ 060-51-87-89Ուսումնական կենտրոն՝ 091-14-73-71 https://www.facebook.com/1513184855643090/posts/2473333649628201/