Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան խնդրելը չի փրկի արտահանձնումից․ Նիկոլայ Բաղդասարյան

Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան խնդրելը չի փրկի արտահանձնումից․ Նիկոլայ Բաղդասարյան
Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան խնդրելը չի փրկի արտահանձնումից․ Նիկոլայ Բաղդասարյան

Մեղադրյալի կարգավիճակում հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, չնայած, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից, միևնույն է կարտահանձնվի Հայաստանին։ Factor.am-ի հետ զրույցում պնդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշել է, որ ծանոթ է ՌԴ օրենսգրքին և Միհրան Պողոսյանի ապաստան ստանալու դիմումը անգամ քննարկման առարկա չի դառնա:

«ՌԴ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ օրենսդրության, այլ կառուցվածք ունի, եթե ՀՀ-ում ցանկացած դիմում քննարկման առարկա է դառնում, ապա Ռուսաստանում այդ դիմումները քննարկման առարկա չեն դառնում, եթե անձը գտնվում է մեղադրյալի կարգավիճակում արտահանձման գործընթացի ժամանակ»,- ասել է պաշտոնյան։

Ըստ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանը ամեն դեպքում կարտահանձնվի Հայաստանին․

«Ամեն դեպքում նա կհանձնվի ՀՀ-ին, միակ խնդիրը, որը պետք է լուծի ՌԴ դատախազությունը, անհապաղ գործի նյութերը թարգմանելն է, որպեսզի դա հիմք չծառայի փաստաբանի համար արտահանձման պրոցեսը ձգձգելու համար։ Մնացած բոլոր դեպքերում ինքը կարտահանձվի»։

«Հավելենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի պնդմամբ, Միհրան Պողոսյանի արտահանձնման պրոցեսը «բնականոն ընթացքի մեջ է»։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ»,-նշում է աղբյուրը: