Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Խաչատրյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- նշվում է վարչապետի որոշման մեջ: