Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե-ն։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։