25 մլն դրամի նվիրատվություն գյուղին

25 մլն դրամի նվիրատվություն գյուղին
25 մլն դրամի նվիրատվություն գյուղին

2011 թվականի մայիս – հունիս ամիսներին տեղի ունեցած կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների վնասման հետևանքով մի շարք տնտեսություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում ստեղծված ՙՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՚ նպատակը հանրապետության առավել անապահով, ինչպես նաև բնության պատճառած վնասների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված տնտեսություններին օժանդակություն տրամադրելն է:
Այս առումով առաջինն արձագանքել է ՎիվաՍել – ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը`պատրաստակամություն հայտնելով օգնել տուժած համայնքներին: Ռալֆ Յիրիկյանը ՙՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՚ միջոցով կատարել է 25 մլն դրամի նվիրատվություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարությունը:
© Medialab.am