«Երեկ ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում. ոչ մի արտառոց բան, բողոք-գանգատ չկա»

Կորանավիրուսի կանխարգելման համար մեկուսացված Գոռ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջույններ Ծաղկաձորից: Երեկվանից ուզում եմ գրել՝ չի ստացվում։
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր էն մարդկանց, ովքեր երեկվանից հետաքրքրվում են իմ առողջական վիճակով և ուզում եմ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

Եվ այսպես՝ երեկ ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում (ոչ, դա Գոլդեն Փելեսը չէր, բախտս էլի չբերեց ), բայց մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին, ջերմաչափեցին, հետաքրքրվեցին մեր հնարավոր գանգատներով և տեղավորեցին։ Տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, անձնակազմի վերաբերմունքը՝ դրական։

Կրկնում եմ՝ էս պահին ոչ մի արտառոց բան, բողոք-գանգատ չկա, զուտ՝ կարանտին։ Ստորև էլ տեղադրում եմ այն համարի ֆոտոները, որտեղ հիմա գտնվում եմ… հա, մեկ էլ նոր մաշիկներիս:

Նորից շնորհակալ եմ ցուցաբերած վերաբերմունքի, աջակցության և մաղթանքների համար։ Ձիգ կացեք»։