Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր հերոս տղերքի հետ. Մարուքյան

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ: Չեմ փոշմանել»:

Նա նկատի ունի ադրբեջանցի մարդասպաններ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, որոնք ռուսական կողմի միջնորդությամբ ավելի վաղ վերադարձվել էին ադրբեջանական կողմին։