Ադրբեջանցի մարդասպաններ Ասկերովի և Գուլիևի հանձնումն իրականացվել է Մուրադովի միջնորդությամբ

Ադրբեջանցի մարդասպաններ Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը ադրբեջանական կողմին հանձնվել են Արցախում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմը սպասում է գերիների հաջորդ խմբին։

Հիշեցնենք՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել ու սպանել անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Նրանք վեց տարի է՝ իրենց պատիժն էին կրում Արցախում։