Լեհաստան. հարսանիք՝ չորս մասնակիցով

Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, պարտադիր նախապայման է պաշտպանիչ դիմակներ կրելը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ արարողության ժամանակ ներկաների թիվը պետք է 4 հոգուց ավելի չլինի: Չի թույլատրվում նաև հյուրերի հետ խնջույք կազմակերպելը: Այս սահմանափակումներով արդեն ամուսնության արարողություններ անցկացնողներ եղել են. իսկական սիրո համար համավարակը խնդիր չէ:

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 11 հազար 617 մարդ, մահացել է 535-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։