Պետական շենքը ջեռուցելու գործընթացում խախտման հետևանքով պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամը վերադարձվել է բյուջե․Արցախի դատախազություն

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը մասնավոր կազմակերպության կողմից ջեռուցելու գործընթացում թույլ տրված խախտման հետևանքով պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:

Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։