Մարալիկում կորոնավիրուսով վարակված 90-ամյա տղամարդ է մահացել. factor.am

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում երեկ գիշերը կորոնավիրուսով վարակված 90-ամյա տղամարդ է մահացել։

Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Տղամարդը երեկոյան նմուշառվել է, մահից մոտ մեկ ժամ առաջ եկել է պատասխանը, որ իր մոտ կորոնավիրուսային հիվանդություն կա»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետի խոսքով՝ 90-ամյա տղամարդը նաև ուղեկցող հիվանդություններ է ունեցել, ժամանակին էլ հոսպիտալացումից հրաժարվել է։ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ տղամարդուն այսօր հուղարկավորել են։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: