Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։

«Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները», – ասել է Ռայիսին։