Կինը կառավարության դիմաց սպառնում է ինքնահրկիզվել. Տեսանյութ

Կինը կառավարության դիմաց սպառնում է ինքնահրկիզվել. Տեսանյութ
Կինը կառավարության դիմաց սպառնում է ինքնահրկիզվել. Տեսանյութ

Երանոսյան Մայրանուշ անուն ազգանունով ՀՀ քաղաքացին Կառավարության շենքի դիմաց սպառնում էր ինքնահրկիզվել։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր տղան ավտովթարի հետևանքով ութ ամիս է կոմայի մեջ է, սակայն ոչ մեկ իր դուռը չի բացել և չի հետաքրքրվել դեպքով։

«Տղաս վարորդի կողքն է եղել, ոչ մեկին, ոչ մի բան չի եղել, միայն նրան է եղել, ուզում եմ վարչապետին տեսնել, նամակս նրան տվել եմ, վերցրեց դրեց ծոցը, ասեց ընթացք կտամ, սակայն չտվեց, արդեն երկու ամիս է ոչ մի ընթացք չկա»,-ասաց նա` նշելով, որ իրեն չեն ասում, թե ինչ է կատարվում որդու հետ։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.