Կրեմլն արձագանքել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացմանը. Factor

Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի երկրի ղեկավարությանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Երևանի որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Մեզ շատ բան է միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ հետ, և, կասկած միշտ կմիավորի։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի գործող ղեկավարությանը մենք ունենք լրացուցիչ հարցեր։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, թե Կրեմլը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ «Մենք կասկածում և կասկածում էինք ի սկզբանե, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը կոռեկտ չէ, և մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է։ Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ երբևէ որևէ պատճառով նախագահ Պուտինը ստիպված լիներ հրաժարվել Հայաստանի այցից»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ՄՔԴ-ն ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեղադրանքով Ռուսաստանի պետության ղեկավարին և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։ Հայաստանը ՌԴ-ին առաջարկել է առանձին համաձայնագիր կնքել, որին ռուսական կողմն այդպես էլ պատշաճ չի արձագանքել։