Թուրքական անօդաչուն Ղամիշլիում հարված է հասցրել քրդերի պարեկախմբին․ կան զոհեր և վիրավորներ

United States Army Soldiers assigned to the 10th Mountain Division stand security at Hamid Karzai International Airport, Kabul, Afghanistan, August 15, 2021. US Soldiers and Marines are assisting the US Department of State with an orderly drawdown of designated personnel in Afghanistan. Photo by Isaiah Campbell / US Marine Corps via CNP /ABACAPRESS.COM

Թուրքական ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքում հարված է հասցրել ամենագնացին, որում քուրդ զինյալներ են եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էրբիլից հեռարձակվող Rudaw հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հարձակման ենթարկված ամենագնացն ուղևորվում էր տեղական ինքնավար վարչակազմի շենք։

Ուրբաթ՝ օգոստոսի 20-ին, թուրքական անօդաչուն հարված է հասցրել քրդական կազմավորումների շտաբին՝ Հասեկե քաղաքի մերձակայքում, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝  զոհվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» 9 դաշտային հրամանատարներ և աշխարհազորայիններ, առնվազն 10-ը վիրավորվել են:  

Այս մասին հայտնում է Factor.am-ը: