Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել
Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Կապանում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանության փորձ է արել` իրեն ցած նետելով մոտ 5-6 մետր բարձրություն ունեցող Բաղաբերդ թաղամասի կամրջից:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` 17:30-ի սահմաններում աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կրծքային հատվածի փակ վնասվածքներով, տրավմատիկ շոկով: Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է ծանր կայուն, ներքին օրգանների վնասում չի եղել: Աղջիկը շոկային վիճակում էր, դեղերի ազդեցության տակ, ուստի պատասխանատու մարմիններին դեռեւս չի հաջողվել նրանից պարզել ինքնասպանության փորձի պատճառը, ծնողներն էլ տեղյակ չէին: Կարդալ ավելին