Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են, որ պատրաստ են դեմ առ դեմ հանդիպման․ Azatutyun.am

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։

Փաշինյանն ու Ալիևն այս մասին այսօր ասել են ՏԱՍՍ-ին՝ առանձին -առանձին տված հարցազրույցների ժամանակ։

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ես պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ այդ արդյունքին հասնելու համար, այդ թվում՝ գալ, հանդիպել ու բանակցել», – ասել է Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահը, պատասխանելով նույն հարցին՝ արդյո՞ք պատրաստ է արդյոք գալ Մոսկվա հայկական կողմի հետ հանդիպման, ասել է․ – «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում