«Արտակարգ դրության ընթացքում մշտապես գործելու են պարենային, տնտեսական ապրանքների խանութները, հացի արտադրամասերը». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ, արտակարգ դրության ընթացքում ՄՇՏԱՊԵՍ գործելու են ՊԱՐԵՆԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ապրանքների խանութները, հացի արտադրամասերը.

Հայաստանում ԱՌԿԱ Է ԲԱՎԱՐԱՐ ՊԱՐԵՆ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ,

ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է խուճապի մեջ մեծաքանակ գնումներ չիրականացնել, սա հանգեցնելու է անկառավարելի վիճակի, այս պահին բոլորիս զգոնությունը հույժ կարեւոր է։

Համախմբված ու համերաշխ փոխօգնությամբ հաղթահարենք այս մարտահրավերը»։