Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում

Գյումրիում վեց  տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական  գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ժառանգները՝  Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը։

Ավետիսյանների դուստրերը կայացված դատավճիռը համարում են ոչ հավաստի: «Ես ուզում եմ գործը վերաբացել: Ուղղակի հնարավորություն չունեմ Եվրոպա գնալու և Եվրադատարան հասնելու: Մենք համոզված չենք, թե արդյոք գործը Եվրադատարանում է: Փաստաբաններն ասում են՝ հասել է: Դե, թող մի թուղթ ցույց տան, տեսնենք՝ ո՞ր վարույթում է գործը: Չկա նման բան»,-ասաց Լուսինե  Ավետիսյանը:  Ժառանգները բարերարներից էլ խնդրում են վերանորոգել հայրական տունը: «Ֆինանսական հնարավորություն ունենայինք, մենք կանեինք, բայց ես իմ ապրած տունը չեմ կարող նորոգեմ, 3 երեխա ունեմ, հազիվ եմ նրանց պահում, ես կարո՞ղ եմ այս տունը նորոգել, որ մեր երեխեքի ձեռքը բռնած կարողանանք մտնել մեր հայրական տուն»,-ավելացրին ժառանգները։