Քաղաքացին գրավոր դիմումով հրաժարվել է տեղափոխվել կացարան, հրաժարվել է նաև որևէ այլ աջակցությունից. Զարուհի Մանուչարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ընկերներ, 
քանի որ քաղաքացու պատմությունը շարունակում եք ուղարկել ու նշել, տեղեկացնեմ, որ մինչ պատմության սոցցանցերում տարածվելը, Միասանական սոցիալական ծառայության Կենտրոն եւ Նորք Մարաշ տարածքային կենտրոնի գործընկերներն արդեն այցելել էին քաղաքացուն, գնահատել կարիքները։ Վերջինս նույնիսկ գրավոր դիմումով հրաժարվել է տեղափոխվել կացարան, հրաժարվել է նաև որեւէ այլ աջակցությունից, այդ թվում՝ աշխատանքի առաջարկից, հրատապ օգնությունից։
Իհարկե, ՄՍԾ աշխատակիցները կշարունակեն քաղաքացուն ուշադրության կենտրոնում պահել, իր հետ աշխատել, եթե որոշումը փոխի, կարվի նախարարության լիազորությունների շրջանակում ամենը։ Բայց խնդրում ենք նման դեպքերում հաշվի առնել, որ քաղաքացու կամքին հակառակ իրեն օգնություն նշանակել կամ օրինակ՝ անօթեւանների կացարան տեղափոխել չենք կարող»։