Հայաստանի իշխանությունների օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարց։
Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։
«Շատ լրջորեն պետք է այդ հարցը քննարկեն՝ գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ։ Գուցե այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում էլ սկսի, բայց մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները», -հայտարարեց Փաշինյանը։