Փորձարկվելու են Երևանում գտնվող էլեկտրաշչակները

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
– Արգիշտի 1,
– Պարոնյան փողոց 40,
– Տերյան փողոց 72,
– Տերյան փողոց 44:

Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար: