ԵՊԲՀ-ն լավագույն եռյակում է. Հնդիկ ուսանողները բարեհաջող հանձնում են Հնդկաստանի բժշկական խորհրդի կողմից անցկացվող FMGE քննությունը

Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ առաջին լավագույն եռյակում է: 

Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող  FMGE քննությանը մասնակցում է աշխարհի շուրջ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող:  

ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում է FMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանում բարձր ցուցանիշ է։ 

Նշենք, որ միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համար FMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ:

ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։