Որտե՞ղ և ու՞մ դիմել վայրի կենդանիների հետ կապված հարցերով.ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ վայրի կենդիները՝ արջեր, գայլեր, աղվեսներ կամ այլ տեսակներ, հայտնվում են մարդկանց բնակավայրերի մոտ։

Այս իրավիճակներում կարևոր է պահպանել հանգստություն և գործել ճիշտ։

Առաջին հերթին ՉՏԱՐՎԵԼ կենդանուն լուսանկարելու կամ տեսանկարահանելու գայթակղությամբ և ցուցաբերել հոգատարություն բնության նկատմամբ։

Եթե վայրի կենդանի եք տեսել․

Չմոտենաք կենդանուն և չփորձեք կերակրել կամ վախեցնել,

Անմիջապես տեղեկացրեք Շրջակա միջավայրի նախարարության «Թեժ գիծ»-ին՝ 374 11 818555, նախարարության աշխատակիցները ճիշտ ուղղորդում կիրականացնեն կամ կկազմակերպեն կենդանու անվտանգ տեղափոխման գործընթացը,

Կարող եք նաև տեղեկացնել 911 Փրկարար ծառայությանը, եթե կենդանին վտանգ է ներկայացնում մարդկանց կամ ընտանի կենդանիների համար»։