Հրապարակում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները

Քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարկում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց ՀՅԴ ավանդական դարձած ջահերով երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդ:

Տեղեկացնենք, որ երթին ներկա են նաեւ նախկին իշխանությունները ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք քայլում են իրարից առանձին, երթի տարբեր հատվածներում: Ընդդիմությունը հայտարարել է բողոքի նոր փուլի մասին: