Արցախցիներին աջակցելու համար պետք է կապվել մարզպետարանների և համայքների հետ․ նախարարը կոնտակտներ է հրապարակել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել է․

Սիրելի՛ մարդիկ, արցախցի մեր հայրենակիցներին աջակցելու համար կապվեք մարզպետարանների և համայքների հետ:

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ կոնտակտային հեռախոսահամարները և խնդրում եմ, որ նախապես կապ հաստատեք, ճշտեք կարիքները և դրանից հետո միայն գործեք:

Ձեր աջակցությունը շատ կարևոր է:
Շնորհակալ եմ: