Նախատեսում ենք ձեռք բերել 12-մետրանոց, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, գազի շարժիչով 100 ավտոբուս. Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

«🚌 Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/566881723955467/?type=3&theater