Վիեննայում մտադիր են այցելուների համար բացել «Հիտլերի պատշգամբը»

Վիեննայում ծրագրում են այցելուների համար բացել այսպես կոչված «Հիտլերի պատշգամբը», որտեղից նացիստական Գերմանիայի առաջնորդը հայտարարել էր Անշլյուսի՝ Ավստրիայի և Գերմանիայի միավորման մասին: Այդ մասին հաղորդել է գերմանական Welt-ը:

Պատշգամբն ունի 200 քմ մակերես Նոր դղյակում: Այդ տարածքը հայտնի է դարձել հենց Հիտլերի ելույթից հետո, երբ 1938-ի մարտի 15-ին նա հայտարարեց Ավստրիայի և Գերմանիայի միացման մասին:

Պատշգամբը այցելուների համար բացելու մասին որոշումը կայացրել է Ավստրիական պատմության տան տնօրեն Մոնիկա Զոմմերը: Նրա կարծիքով այցելությունների արգելքը ճիշտ մոտեցում չէ

Զոմմերը նաև նկատել է, որ պատշգամբից բացվում է տեսարան դեպիւ կանցլերի նստավայր, խորհրդարան, նախագահի նստավայր, ինչը միանգամայն բավարար է ցուցադրելու բռնատիրական ռեժիմի և ժողովրդավարության հակադրությունը: