Իսակովի պողոտայում «Toyota Corola»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը

Հունվարի 22-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս․ Ք․-ին, ով նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։