Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Մասնավորապես, Մարուքյանի դեմ հայցի հիմք է հանդիսացել նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված 02:43 տևողությամբ տեսանյութը, որը վերնագրված է «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին և Վահագին»։
Տեսանյութում ԼՀԿ ղեկավարը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասի արդյունքներ, որտեղ իր ուժը ձայներ է ստացել, սակայն ԿԸՀ կայքում մուտքագրվել է 0 ձայն։ Factor TV-ն ներկայացնում է տեսանյութի մի հատվածի սղագրությունը՝ առանց խմբագրման։
«Ի՞նչ է արել Նիկոլը։ ԿԸՀ կայքում մուտքագրել է 0 ձայն։ Ինչո՞ւ եմ ասում Նիկոլը, որովհետև համակարգը իշխանությանն է պատկանում։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է Նիկոլը սենց կեղծել մեր տվյալները։ Ես հո չեմ պնդում, որ մենք անցողիկ ուժ ենք, անցել ենք, բայց ինքը կեղծել է… Փաստ՝ այս 0 ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արարք է, արձանագրություն է կեղծվել։ Արձանագրություն է կեղծվել»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















