6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երեք ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: