Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները․
«Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:
Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/»,- նշել է նա: