«Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի մանդատները։ Այս մասին հայտնել է դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքական փոփոխության համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարն ու խորհրդարանական ներկայացվածությունը։

«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդիմության մեծ ներգրավվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք փոփոխության մոտ հնարավորությունը։ Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և Ազգային ժողովում ներկայացված լինելը, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարին»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։