Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհների նորոգման և բարեկարգման աշխատանքներ են կատարվում

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ համայնքներում ճանապարհների նորոգման և բարեկարգման աշխատանքները եռուն ընթացքի մեջ են։

«Հրազդան համայնքի գլխավոր և երկրորդական ճանապարհներին իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ՝ ֆոսֆորային անդրադարձնող հավելաներկով, որը կապահովի գծանշանների տեսանելիությունը գիշերային ժամերին»,- նշված է գրառման մեջ: