Մրցույթ արտերկրում` հետազոտական կրթաթոշակի համար

Մրցույթ արտերկրում` հետազոտական  կրթաթոշակի համար
Մրցույթ արտերկրում` հետազոտական կրթաթոշակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Լեհաստանի ազգային հանձնաժողովը և Կրակովի համալսարանի Գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հայտարարել են մրցույթ՝ գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության բնագավառներում հետազոտական կրթաթոշակային տեղերի համար:
Հետազոտությունների ընդհանուր տևողությունը 6 ամիս է՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած:

Հայաստանին, որպես Եվրոպական երկրների խմբի անդամ, առաջարկվում է մասնակցել տնտեսական սոցիոլոգիայի գծով 1 կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին: Առաջարկվող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 45 տարեկանը:

Ցանկացողները մինչև ս.թ ապրիլի 26-ը բոլոր պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան փոխանցելու նպատակով:

© Medialab.am