«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները»,-նշված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։
«Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ ընդունելով նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի փիլիսոփայությունը, համաձայնելով առաջարկվող պայմաններով «հաշտվել» Ադրբեջանի հետ, կնշանակի նույն օրն ևեթ ժողովրդի պահանջով պաշտոնանկ լինել: Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկում ենք օգտագործել թավշյա հեղափոխության արդյունքում իրեն տրված հնարավորությունը և հրաժարվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից», որոնց կիրառումը, առնվազն, վերից վար կկազմաքանդի Արցախի Հանրապետության երեք տասնամյակ ձևավորված անվտանգության համակարգը, և հարցականի տակ կդնի հայության գոյությունը,-նշված է հայտարարության մեջ։
Մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և չեն հակասում Հելսինկյան հռչակագրի բովանդակությանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին և Մինսկի խմբի համանախագահներին չխախտել միջազգային իրավունքի գլխավոր պահանջը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ և իրավական ճանապարհով»: