Անձը փորձել է ինքնասպան լինել․ Դեպքի վայր է մեկնել փրկարարների խումբը

Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։