Կառավարությունում ոստիկանության պետի մասնակցությամբ միջադեպ չի եղել․ Ոստիկանություն

Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Armlur.am կայքը տեղեկատվություն է տարածել, թե Կառավարությունում իբր միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության պետի մասնակցությամբ։

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկանության պետն իսկապես գիշերը եղել է Կառավարության շենքում, ստեղծված իրավիճակի շուրջ խոսել հավաքված քաղաքացիների հետ՝ փորձելով համատեղ կանխել անցանկալի դեպքերի հետագա ընթացքը։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում անստույգ տեղեկությունների հրապարակումով չլարել առանց այն էլ բարդ իրավիճակը և արհեստականորեն կրքեր չբորբոքել։