Ծղոտե էկո-բրիկետները գալիս են փոխարինելու վառելափայտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեսանյութը, որն անրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությանը։
«Մեր գործունեության հիմնական նպատակն է ստեղծել այլընտրանքային վառելիք, որի միջոցով կխուսափենք ծառահատումներից և կպահպանենք անտառները: 1 տոննա բրիկետը իր ջերմատվությամբ համարժեք է 3,3 խորանարդ մետր վառելափայտին,- ասում է արտադրամասի տնօրեն Սուրեն Դավթյանը։