Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են. «Հետք»

«Հետք» – Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր թաղապետարանում ծածկռտուք է տեղի ունեցել, և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այսինքն, համապատասխանաբար պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։